Իրաքում ԱՄՆ ռազմակայանի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 1, վիրավորվել՝ 6 մարդ

118

Առնվազն մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվել Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի օդանավակայանի տարածքի վրա, որտեղ ԱՄՆ ռազմաբազա է տեղակայված, հրթիռային հարձակումների արդյունքում: Այս մասին երեքշաբթի Twitter-ի իր էջում տեղեկացրել է ԱՄՆ գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Ուեյն Մարոտոն:

«Մեկ քաղաքացիական անձ է սպանվել, հինգ խաղաղ բնակիչ և մեկ ամերիկացի զինվորական վիրավորվել են»,- գրել է նա՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Էրբիլի օդանավակայանի տարածքը հրթիռակոծության է ենթարկվել փետրվարի 15-ի երեկոյան: Առնվազն երեք հրթիռ է արձակվել. հաղորդում է Al Arabiya հեռուստաընկերությունը: