Թրամփը մտադիր է վերականգնել ԶԼՄ-ների հետ շփումները

101

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վերսկսել իր մասնակցությունը երկրի քաղաքական կյանքին, նա կրկին հարցազրույցներ կտա: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:

Ինչպես նշում է հրատարակությունը, հանրապետականը «պատրաստվում է իր նախագահի պաշտոնավարումից հետո կյանքի հաջորդ փուլին» և «փնտրում է իր իշխանությունը վերականգնելու ուղիներ»: AP-ի համաձայն, «Թրամփի ընկերներն ու դաշնակիցները ակնկալում են, որ մի քանի շաբաթ լռելուց հետո նա կրկին հարցազրույցներ կտա բարեկամական լրատվամիջոցներին»: