Ընդդիմության ղեկավարներն ու նախագահները կրկին հանդիպել են. ի՞նչ է քննարկվել. Armeniasputnik.am

116

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է փետրվարի 20-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին։ Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու լինում են տարբեր ձեւաչափերով։

Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ երեկ երեկոյան հանդիպել են ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։

Քննարկվել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։