Դաժան ՃՏՊ՝ Թուրքիայում. հինգ զոհ և տասնյակ վիրավորներ

110

Հինգ մարդ զոհվել է, 38-ը վիրավորվել են Թուրքիայի կենտրոնական մասում գտնվող Քոնյա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած՝ ավտոբուսի վթարի արդյունքում. երեքշաբթի հաղորդել է NTV-ն:

Դեպքը տեղի է ունեցել Քոնյա-Ադանա մայրուղում: Սառույցի պատճառով բեռնատարը բախվել է մայրուղու արգելապատնեշին և կողաշրջվել։ Մարդատար մեքենաներից մեկը կանգ է առել մոտակայքում, որ օգնի բեռնատարի վարորդին: Այդ պահին անցնող ավտոբուսը բախվել է ճանապարհի եզրին կայանված մեքենային, որից հետո երկու մեքենաներն էլ շրջվել են: Զոհվել են մարդատար մեքենայի երկու և ավտոբուսի երեք ուղևորներ: Հաղորդվում է, որ բոլորը Թուրքիայի քաղաքացիներ են: