«Բրյուսելը կանխամտածված կերպով ոչնչացրել է ՌԴ-ԵՄ հարաբերությունների կարկասը»

144

Ռուսաստանը պատրաստ է Եվրոմիության հետ քննարկել հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոյի հետ բանակցություններից հետո:

«Երբ դա համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության շահերին, մենք համագործակցում ենք և՛ կլիմայի փոփոխության, և՛ շրջակա միջավայրի վերաբերյալ», – նշել է ՌԴ նախարարը:

«Բայց այդ հարաբերությունների կմախքը կանխամտածված կերպով քանդվեց Բրյուսելի նախաձեռնությամբ», նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։