ԱՄՆ-ն կաջակցի Իրաքում ամերիկյան կայանի հրթիռակոծման հետաքննությանը

96

Վաշինգտոնը կաջակցի բոլոր ջանքերին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով հետաքննելու Իրաքյան Քրդստանում ամերիկյան կայանի վրա հրթիռային հարձակման հանգամանքները: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ:

Նրա խոսքերով, Վաշինգտոնը վրդովված է այդ հարձակումից: «Ես կապվեցի Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասրուր Բարզանիի հետ` քննարկելու միջադեպը և վստահեցնելու նրան, որ մենք աջակցում ենք մեղավորներին հետաքննելու և հետապնդելու բոլոր ջանքերին», – ասված է հայտարարության մեջ: