ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Սոչիում սիրիական կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին

123

ԱՄՆ-ը հրաժարվել է մասնակցել Սոչիում սիրիական կարգավորման վերաբերյալ միջազգային խորհրդաժողովին, թեև հրավեր էր ստացել ռուսական կողմից: Այս մասին երեքշաբթի հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը:

«Մենք նաև հրավեր ենք ուղարկել մեր ամերիկացի գործընկերներին` մասնակցելու համաժողովին, բայց, ցավոք, մերժում ենք ստացել։ Ներկայումս ամերիկացիները զբաղված են ներքին հարցերով, և, ըստ ամենայնի, դեռևս չեն կողմնորոշվել սիրիական ուղղությամբ»,- ասել է նա։