ԱՄՆ-ը հայտարարել է Իրաք-Սիրիա-Թուրքիա եռանկյունում նոր ռազմաբազա կառուցելու մասին

105

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան նախատեսում է ստեղծել նոր ռազմաբազա Այն Դուար շրջանում՝ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքա նահանգում՝ Իրաք-Սիրիա-Թուրքիա եռանկյունիում. հայտնում է Սիրիայի մարդու իրավունքների դիտորդարանը (SOHR):

Անցյալ շաբաթ, ըստ SOHR-ի, ավելի քան 50 մեքենայից և բեռնատարներից բաղկացած ռազմական շարասյուն էր նկատվել, որն անցնում էր Սիրիայի հյուսիս-արևելքով՝ Իրաքի հյուսիսում գտնվող կիսաանկախ քրդական Տարածաշրջանային կառավարությունից:

«Բեռնատարները զրահամեքենաներով, զենքով, ռազմական և նյութատեխնիկական սարքավորումներով Ալ Վալիդ սահմանային անցակետով մտան Իրաքյան Քուրդիստան և շարժվեցին դեպի Ալ Քամիշլի շրջան: Սա արդեն 11-րդ կոալիցիայի շարասյունն է, որը Սիրիա կմտնի 2021 թվականի սկզբից ի վեր»,- ասվում է հոդվածում: