Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում. Շուշան Պետրոսյան

122

«Մենք 88-ի սերունդն ենք, մենք շփացած սերունդն ենք, երբ կարողացանք բոլորս առանց զենքի, առանց կանոնավոր բանակի, դուրս գալ հրապարակ, դուրս գալ 75 տարվա երկաթե վարագույրի դեմ. մի բուռ Հայաստան, ու հաղթել՝ մեր պահանջն ի ցույց դնելով աշխարհին, և որը շղթայական ռեակցիա եղավ ամբողջ Սովետի պատմության մեջ։ Եվ այսօր այս վիճակն ինձ համար անհասկանալի է, այսինքն՝ եթե հեղաշրջումն արվեց Ֆեյսբուքով, այսօր միտինգներին էլ են ուզում Ֆեյսբուքով մասնակցել, բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են, այս հեղաշրջման հետևանքներից հետո, իրենց առաջին նախընտրությանը՝ ինչով որ մայիսին դուրս եկան հրապարակ: Սխալ է, այդպես չի լինում. այդպես նստած տանը՝ չի կարող փոխվել ինչ-որ բան, և երկիրը ծախածները չեն կարող իրենց աթոռներից պոկվել և հեռանալ: Այսինքն՝ որևէ, ըստ էության, պոռթկում ես չեմ տեսնում, որն ինձ բարկացնում է: Եվ վախենալու է այս ամեն ինչը. Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում։ »