ԱՀԿ-ն հայտնում է հինգերորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19-ի դեպքերի նվազման մասին

100

Հինգերորդ շաբաթն անընդմեջ աշխարհում COVID-19 նոր վարակումների քանակը նվազում է: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Անցյալ շաբաթ գրանցվել է հոկտեմբերից ի վեր մեկ շաբաթվա ընթացքում վարակումների ամենացածր թիվը», ասել է Գեբրեյեսուսը: Նա նաև նշել է, որ նոր վարակումների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: