«Ազգ» շաբաթաթերթի ներկա և նախկին աշխատակիցներ

267

Սիրով շնորհավորում եմ բոլորիդ թերթի լույս ընծայման 30-ամյակի կապակցությամբ: Դուք մեր նորանկախ պետությանը զուգահեռ ձեր լրագրողական  ուրույն ձեռագրով կապող օղակ եք եղել և շարունակում եք մնալ Հայաստանի ու Սփյուռի միջև՝ բարձրացնելով կարևոր նշանակության հիմնահարցեր՝ ի շահ պետության զարգացման:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ օբյետիվորեն փոփոխություններ են տեղի ունեցել օրաթերթի պատմության մեջ, բայց, հակառակ այդ ամենին, շարունակել եք բարձր պահել լրագրության նշաձողը:

«Ազգ»-ն ազգային արժեքների ու   ազգային շահի գիտակցումով տասնամյակներ շարունակ ծառայել է իր նպատակին՝ քննադատական խոսքով, վերլուծական հոդվածներով ազդելով երկրում որոշումների կայացման գործընթացի վրա:

Թերթին մաղթում եմ նորանոր հաջողություններ:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան