Փետրվարի 13-ին «Գրիգոր Նարեկացի» բ/կ ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել

144

Փետրվարի 13-ին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի ծննդատանն անվտանգությունից ելնելով հոսպիտալացված հղին դուրս է գրվել։ Գիշերվա ընթացքում նույն նկատառումներից ելնելով՝ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ է դիմել ևս երկու հղի, ովքեր հոսպիտալացվել են և գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց առողջությանը վտանգ և վաղաժամ ծննդաբերություն չի սպառնում։ Նախնական տվյալներով՝ ստացիոնար բուժումը կշարունակեն մինչև վաղը։