Փետրվարի 15-ին, ժամը 10։00-ին, բոլորս լինենք դատարանի մոտ՝ աջակցելու փաստաբաններին. Արծվիկ Մինասյանի կոչը

110

Փետրվարի 15-ին, ժամը 10։00-ին, բոլորս լինենք դատարանի մոտ՝ աջակցելու փաստաբաններին. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Բոլորս երկուշաբթի՝ փետրվարի 15-ին, ժամը 10-ին, լինենք դատարանի մոտ (ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան փող., 20)՝ աջակցենք փաստաբաներին, պահանջենք արդարադատություն։

Երկիրն ապագա չի ունենա, եթե չհարուցվի և օբյեկտիվորեն չքննվի, չբացահայտվի պետական դավաճանության առերևույթ հանցագործությունը։

Գլխավոր պատասխանատուից մինչև հայրենադավության վերջին մեղավորը պետք է կրեն օրենքով նախատեսված պատասխանատվությունը։

Լինենք պահանջատեր, լինենք արժանի մեր նախնյաց և իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր քաջորդիների սուրբ հիշատակին»,- գրել է Մինասյանը: