«Փաշինյանն այլեւս չի վայելում հասարակության լայն աջակցությունը». Նադյա Դուգլաս

165

«Փաշինյանն այլեւս չի վայելում հասարակության լայն աջակցությունը. նա քաղաքականապես եւ բարոյապես որակազրկեց». Նադյա Դուգլաս

Առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռանալու Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունանա:

Այս կարծիքը հայտնել է Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային հետազոտությունների Բեռլինի կենտրոնի փորձագետ Նադյա Դուգլասը Caucasus Watch-ին տված հարցազրույցում:

«Փաշինյանն այլեւս չի վայելում հասարակության լայն աջակցությունը: Նա քաղաքականապես եւ բարոյապես որակազրկեց ինքն իրեն 44-օրյա պատերազմում ողբերգական պարտությամբ: Էլիտաները, ներառյալ նախագահը, խորհրդարանական ընդդիմությունը, պետության նախկին երեք ղեկավարները, եկեղեցու առաջնորդը, ինչպես նաեւ տեղական շատ ղեկավարներ դեմ են Փաշինյանին եւ նրա կառավարման շարունակմանը: Նա պետք է ճանապարհ հարթի փոփոխությունների համար՝ լինի դա անցումային կառավարության ստեղծմամբ, ինչպես ընդդիմությունն է առաջարկում, թե արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ», – ասել է նա:

https://caucasuswatch.de/news/3538.html…