Սիրիայի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել Իսրայելի հրթիռային հարձակումը

127

Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը այսօր հետ են մղել իսրայելական հրթիռային հարձակումը Դամասկոսի մատույցներում: Այդ մասին երկուշաբթի հայտնել է SANA գործակալությունը:

 «Այսօր ժամը 01:18-ին իսրայելական հակառակորդը հրթիռային հարվածներ հասցրեց օկուպացված Գոլանի բարձունքներից, ինչպես նաև Գալիլեայի կողմից՝ խոցելով Դամասկոսի շրջակայքում գտնվող որոշ թիրախներ», – գործակալությունը մեջբերում է ռազմական աղբյուրը:

Ըստ աղբյուրի, սիրիական ուժերին հաջողվել է խոցել հրթիռների մեծ մասը: Տուժածների և ավերածությունների մասին տեղեկատվություն չի տրամադրվում: