Պուտին. Երդվում են Աստվածաշնչի վրա, որը չի ենթադրում միասեռ ամուսնություններ

164

ԱՄՆ-ում Աստվածաշնչի վրա երդվելու քաղաքական գործիչների ավանդույթը չի համապատասխանում նույնասեռ ամուսնությունների աջակցությանը և ամերիկյան «բացառիկության» գաղափարին: Այս կարծիքը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ հանդիպման ժամանակ, որը ցուցադրվել է «Ռոսիա -24» հեռուստաալիքով:

«Դուք ասացիք բացառիկության մասին: Նրանք [ԱՄՆ նախագահները] երդում են տալիս իրենց ժողորդին ինչի՞ վրա․ Աստվածաշնչի վրա: Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը. որ բոլորը հավասար են Տիրոջ առջև», – նշել է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինը նաև շեշտել է, որ «Աստվածաշնչում ամուսնությունը տղամարդու և կնոջ միություն է»:

«Նա երդվում է Աստվածաշնչի վրա և խախտում է այն: Ուրեմն նա խախտում է իր երդումը ամերիկացի ժողովրդին» – նշել է ՌԴ նախագահը:

Պուտինը եզրակացրել է, որ այս բաների մեջ շատ հակասություններ կան: «Դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է հետևենք նրանց օրինակին», – շեշտել է Ռուսաստանի ղեկավարը՝ ավելացնելով, որ «յուրաքանչյուր ժողովուրդ, ինչպես յուրաքանչյուր մարդ, ունի իր ճակատագիրը»: