Հ2-ի աշխատակիցները նամակներ են հանձնել դեսպանատներին (տեսանյութ)

121

Հայկական երկրորդ հեռուստաալիքը ՀՌՀ-ի որոշմաբ՝ հունվարի 21-ից եթերազրկված է:  Ընկերության ներկայացուցիչները սա համարում են քաղաքական որոշում: Ընկալվելով որպես ընդդիմադիր հեռուստաալիք՝ իշխանությունների ձեռամբ եթերազրկվեց հանրապետական սփռում ունեցող, այլընտրանքային լրահոս ապահովող զանգվածային լրատվամիջոցը:

Հ2-ի աշխատակիցներն այսօր նամակներ են փոխանցել ԵՄ, ԱՄՆ, ՌԴ դեսպանատներին՝ միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա: Հայաստանում լրատվամիջոց է փակվում, իսկ իրավապաշտպան կառույցները, ժողովրդավարության ջատագով երկրների ներկայացուցիչները լուռ են: