ՀՀ անպաշտպանության նախարարությունը մխիթարում է

104

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի անդրադարձը, –

ՀՀ անպաշտպանության նախարարությունը մխիթարում է. «Սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը»:

«Օպերատիվ մարտավարական իրավիճակ» չի փոխվի, նույնիսկ եթե թշնամու դիպուկահարները 1–2 զինվոր սպանեն։ Կամ խաղաղ բնակիչ։ Դե բնակիչ ա, էլի, մեռավ, դրանից օպերատիվ մարտավարական իրավիճակ հո չի՞ փոխվելու։

Ու եզրափակումը. «ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով»։

Չեմ էլ ուզում արդեն հասկանալ, թե մարդու գլխում ինչ է կատարվում, որ այսպիսի տեքստով արդարացնի իր համակարգի չմոյությունն ու իմպոտենտությունը։