Հայե’ր, զգացի՞ք երկրաշարժը։ Սարսափելի էր, չէ՞։

142

Սահմանադրագետ Գոհար Մելոյանի անդրադարձը այս խնդրին, –

Գոնե մի պահ գիտակցեցի՞ք, թե ինչի միջով են անցել մեր հայրենակիցները, մեր քույրերն ու եղբայրները օրեր շարունակ։

🔺Համաճարակ, 🔺պատերազմ՝ ամենաանփառունակ ու ողբերգական ելքերով, հիմա էլ՝ 🔺երկրաշարժ։

Ամենասարսափելին ողջամիտ մարդու համար այս պայմաններում ապիկար և ամենայն հավանականությամբ նաև դավաճան իշխող ուժի կառավարման ներքո գտնվելն է, որի հիմնական օրախնդիրն ընդդիմությունն է, իսկ օրվա հիմնական հարցը՝ սեփական պարգևատրման ապահովումն է, որի պատճառով ողջ պետական համակարգը կաթվածահար վիճակում է։

1️⃣ Առաջին երկրաշարժը գրանցվեց սույն թվականի փետրվարի 5-ին, Շորժա գյուղից հյուսիս-արևելք՝ 6-7 բալ ուժգնութամբ։

2️⃣ Երեկ՝ փետրվարի 13-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք գրանցվեց երկրորդ երկրաշարժը՝ 6-7 բալ ուժգնութամբ։

«Սեյսմիկ պաշտպանության մասին» օրենքի 2-րդ հոդվածը սահմանում է սեյսմամշտադիտարկման (սեյսմամոնիտորինգ) հասկացությունը, որն ընթացիկ սեյսմիկ իրադրության (իրավիճակի) մշտադիտարկումն է սեյսմոլոգիական սարքավորումների միջոցով։

Նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սեյսմիկ պաշտպանության համակարգի, այսինքն՝ սեյսմիկ պաշտպանություն իրականացնող պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հիմնական խնդիրներն են`

1️⃣ սեյսմիկ անվտանգության համար պատասխանատու ուժերի և միջոցների պատրաստվածության, բնակչության ուսուցման ապահովում.

2️⃣ երկարաժամկետ, ընթացիկ սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի գնահատում.

3️⃣ նյութական, ֆինանսական միջոցների պաշարների ու վաղ ահազանգման նորագույն տեխնոլոգիաների ստեղծում և սեյսմիկ ռիսկերին համարժեք արձագանքման, կանխարգելման և պատրաստվածության մեխանիզմների կատարելագործում.

4️⃣ սեյսմամշտադիտարկման ցանցի կատարելագործման և հուսալի կանխատեսման արդյունքներ ստանալու համար նպատակային ու գիտատեխնիկական ծրագրերի իրականացում.

5️⃣ սեյսմամշտադիտարկման, կանխատեսման, վաղ ահազանգման ասպարեզներում տեղեկատվության հավաքում, մշակում, փոխանակում և տրամադրում.

6️⃣ կանխատեսման, երկրաշարժերի վաղ ազդարարման համակարգի և բնակչության անվտանգության ապահովման համար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հիման վրա սեյսմիկ անվտանգության ապահովման բնագավառում պետական վերահսկման, փորձաքննական եզրակացությունների տրամադրում:

Կարճ եւ ընդհանրական ասած՝

🔺Պատրաստվածության ապահովում➡️

🔺Ռիսկերի գնահատում➡️

🔺Կանխատեսում➡️

🔺Ահազանգում։

 Օրենքը նաև սահմանում է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատմումը, որը հնարավոր ուժեղ երկրաշարժի տեղի, ուժի և ժամանակի որոշակի հավանականությամբ կանխատեսումն է❗️

Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով իրականացվում է ընթացիկ իրավիճակի սեյսմիկ մշտադիտարկում: Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանց: Սեյսմիկ դիտարկումների ազգային բազմապարամետրային ցանցը բաղկացած է ազգային և միջազգային դիտակայաններից, որոնք կարող են ներգրավվել համաշխարհային գլոբալ ցանցերի մեջ: Բնական երևույթների մասին տեղեկատվության հավաստիությունն ապահովելու և դիտարկումները խանգարումներից խուսափելու նպատակով դիտակայանների շուրջ ստեղծվում են պահպանման գոտիներ:

Միաժամանակ՝ սեյսմիկ դիտակայաններում կատարված դիտարկումների արդյունքները հաղորդվում են լիազորված մարմնի` տվյալների հավաքման կենտրոն: Սեյսմիկ վտանգի առկայության դեպքում Հատուկ սեյսմիկ իրադրության կամ Արտակարգ սեյսմիկ իրավիճակի դեպքերում լիազոր մարմինը տեղեկատվությունը ներկայացնում է 🔺Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Ընթացիկ սեյսմիկ իրավիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ:

Վերոշարադրյալի համատեքստում հարց է ծագում, թե ինչու երկու անգամ անընդմեջ միջինից բարձր ուժգնությամբ երկրաշարժերի պարագայում բնակչությունը չի իրազեկվում և հրահանգավորվում, և արդյոք մենք ապահովագրված ենք հետագա հնարավոր երկրաշարժերից։