Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 88 դեպք, մահացել է 7 մարդ

107

Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169 255 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 88-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 161 105 (+90) մարդ, այս պահին բուժվում է 4211 (-9):Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3938 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3147 (+6), իսկ այլ պատճառներով՝ 792 (+1)։

Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: