Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 20 տոննա ցորենով բարձված ԿԱՄԱԶ-ը կողաշրջվելով, հայտնվել է երկաթգծին հարակից զառիթափի վրա

119

Փետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

  Ժամը 16:35-ի սահմաններում, Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում, Դսեղ գյուղի բնակիչ, 56-ամյա Ռոբերտ Եգանյանը իր վարած ԿԱՄԱԶ մակնիշի կցորդիչով ավտոմեքենայով, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շուրջ 15 մետր ընթանալով, կողաշրջված վիճակում հայտնվել երկաթգծին հարակից զառիթափի վրա:

Մինչ դեպքի վայր կժամաներ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության թիվ 39 հրշեջ փրկարարական ջոկատը, քաղաքացիները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, ով տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ էլ ստանալով ամապատասխան բուժօգնություն, հրաժարվել է մնալ հիվանդանոցում, տեղեկացնելով, որ իրեն լավ է զգում:  

Ավտոմեքենան բարձված է եղել 20 տոննա ցորենով: