Իրանի ԱԳՆ-ն հնարավոր է համարում միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների մուտքի միանգամից դադարեցումը

120

Միջուկային օբյեկտներ ՄԱԳԱՏԷ-ի դիտորդների մուտքի դադարեցումը երկար նախապատրաստություն չի պահանջում։ Եվ եթե միջուկային գործարքի մասնակիցները չկատարեն իրենց պարտավորությունները, այն կիրականացվի փետրվարի 21-ին՝ մեկ օրվա ընթացքում: Այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա հստակեցրել է, որ «Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի համագործակցությունը կշարունակվի, և իրանական կողմը գրավոր կերպով գործակալությանը կտեղեկացնի իր բոլոր գործողությունների մասին»: