Իսրայելի ռազմաօդային ուժերը չծրագրված զորավարժանքներ են իրականացնում հյուսիսային սահմաններին

120

Իսրայելի պաշտպանության ուժերը երկուշաբթի հայտարարեցին ռազմաօդային ուժերի չնախատեսված զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք ուղղված են մարտական ​​պատրաստվածության բարձրացմանը հյուսիսային սահմաններում:

Զորավարժությունները սկսվել են երեկ: Դրանք իրականացվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորքինի հրամանով և նախատեսված են հյուսիսում ռազմաօդային ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Զորավարժությունները կավարտվեն չորեքշաբթի օրը, ասված է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Զինվորականները նշել են, որ վարժանքների ընթացքում «մոդելավորվում են հյուսիսային ճակատում ռազմական գործողությունների սցենարները, և ստուգվում են ռազմաօդային ուժերի հիմնական առաքելության բոլոր բաղադրիչները»: