Իսրայելը անակնկալ զորավարժանքներ է սկսել

81

Իսրայելի Պաշտպանության ուժերը երկուշաբթի հայտարարել են ռազմաօդային ուժերի չնախատեսված Vered Hagalil զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք ուղղված են մարտական պատրաստության բարձրացմանը հյուսիսային սահմաններում:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի Vered Hagalil անակնկալ զորավարժությունները սկսվել են երեկ: Դրանք իրականացվում են Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորքինի հրամանով և նպատակ ունեն բարձրացնել ռազմաօդային ուժերի մարտունակությունը հյուսիսային ուղղությամբ: Զորավարժությունները նախատեսվում է ավարտել չորեքշաբթի», – հայտնում է երկրի ԶՈՒ մամուլի ծառայությունը։

Զինվորականները նշել են, որ ուսումնական վարժությունների ժամանակ «հյուսիսային ճակատում ռազմական գործողությունների սցենարները մոդելավորում և փորձարկում են ռազմաօդային ուժերի հիմնական առաքելության բոլոր բաղադրիչները, ներառյալ՝ օդային գերազանցության պահպանումը, երկրի երկնքի պաշտպանությունը, ինչպես նաև գրոհները և հետախուզական տվյալների հավաքումը»։