Թատերական ինստիտուտը չի միավորվի Մանկավարժական համալսարանի հետ․Լիլիթ Արզումանյան

123

Այս մասին ԵԹԿՊԻ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանը:Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը չի համապատասխանում իրականությանը։

«Ի գիտություն հայտնում եմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,-նշել է ռեկտորը: