Էբոլայի համաճարակ է սկսվել Գվինեայում

128

Գվինեան հայտարարել է Էբոլայի համաճարակի սկիզբը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Guinee114 պորտալը։

«Ճգնաժամային հանդիպումը որոշեց մի շարք միջոցառումներ իրականացնել համաճարակին հակազդելու համար, այդ թվում` բացահայտել և մեկուսացնել յուրաքանչյուրին, ով կարող էր կապ ունենալ Էբոլայով հիվանդի հետ», – ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Էբոլային բնորոշ ախտանիշներից մահացածներից 4-ից երեք նմուշների թեստերը պատրաստ են և ցույց են տվել համապատասխան հարուցիչի առկայությունը: