Գնալուց գիտեինք՝ ինչի համար ենք գնում, բայց հիմա հետ ենք եկել մենք մեզնից փոշմանել ենք

107

Վահրամ Խաչատրյանն եմ, Նոր Հաճնից եմ, Եղվարդի զինկոմիսարիատից գնացել եմ Ղարաբաղ՝ հոկտեմբերի 2-ից մինչեւ նոյեմբերի 18-ը։ Հիմա արդեն երեք ամիս անցել է, բայց ոչ մեր բիլետները կան, ոչ թուղթ կա, որ մենք ընդհանրապես պատերազմի մասնակից ենք։ Տեղյակ ենք, որ աշխատավարձի նման ինչ-որ գումարներ են տալիս, բնականաբար, դրանք էլ չենք ստացել։

 Կինս շաքարային դիաբետ ունի, երկրորդ ռիսկ է, այսինքն՝ օրը երկու անգամ գիտեք ինչ է սրսկվում, այս բոլորը անտեսելով՝ իրեն թողել եմ մենակ տունը երկու փոքր տղաներիս հետ ու մեկնել առաջնագիծ՝ հայրենիքի համար։ Բայց հիմա մենք անտեսված ենք, ու՞մ համար գնացինք, ինչի՞ համար գնացինք։

Գնալուց գիտեինք՝ ինչի համար ենք գնում, բայց հիմա հետ ենք եկել մենք մեզնից փոշմանել ենք։