Բիլ Գեյթսը հայտարարեց կլիմայի փոփոխության դեմ պայքարում 2 մլրդ դոլար ներդնելու մտադրության մասին

107

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է առաջիկա հինգ տարիներին մոտ 2 միլիարդ դոլար ներդնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Այդ մասին նա ասել է գերմանական Handelsblatt թերթին տված հարցազրույցում:

Գեյթսը նախատեսում է միջոցներ ներդնել ստարտափ ընկերություններում և այլ նախագծերում: Նրա կարծիքով, կլիմայի աղետը պետք է կանխել նորարարական տեխնոլոգիաների միջոցով:

«Դա հնարավոր է, բայց շատ դժվար կլինի», – ասել է Գեյթսը: