Բաքվի բռնապետն ըստ էության, վերահաստատել է 2016թ․ արված այն հայտարարությունը, որ փակ դռների հետևում նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը

118

Բաքվի բռնապետն Արցախի Հանրապետությունից ժամանակավորապես բռնազավթված Քաշաթաղի շրջան այցի ընթացքում, ըստ էության, վերահաստատել է 2016թ․ աշնանն արված այն հայտարարությունը, համաձայն որի՝ փակ դռների հետևում նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը։

Հիմնական նորությունն այն է, որ ըստ նրա՝ Հայաստանի հովանավոր երկրները փաստացիորեն փորձել են ստիպել Բաքվի բռնապետին նաև հրաժարվել Քարվաճառից և Քաշաթաղից։

Որո՞նք են եղել այդ «հովանավորները»։ Կարծում եմ՝ առաջին հերթին խոսքը վերաբերում է Մինսկի խմբի համանախագահ պետություններին։ Սրանից կարելի է եզրակացնել , որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցում մինչև 2018թ․ փաստորեն գոյություն է ունեցել «կոնսենսուս մինուս Ադրբեջան»՝ ենթադրելով 5 շրջանների վերադարձ և դրա արդյունքում Բաքվի կողմից չնայած չհայտարարվող, սակայն հրաժարում նախկին ԼՂԻՄ-ի և հարակից Քարվաճառի ու Քաշաթաղի շրջանների տարածքներից։