Բայդենը Կոնգրեսին կոչ է անում բարեփոխել զենքի մասին օրենքները

113

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի կոնգրեսին կոչ է արել բարեփոխել զենք կրելու մասին օրենքները: Այս մասին հայտնում է ՌԻԱ գործակալությունը՝ վկայակոչելով Բայդենի հայտարարությունը: Վերջինինս համաձայն, փոփոխությունները ենթադրում են հարձակողական զենքի վաճառքի, ինչպես նաև մեծ տարողություն ունեցող խանութների արգելք:

Ավելին, ակնկալվում է, որ զենքի «փողոցային արտադրողներն ու վաճառողները» պետք է զրկվեն անձեռնմխելիությունից այդ գործողություններն իրականացնելու հարցում:

«Այսօր ես Կոնգրեսին կոչ եմ անում իրականացնել զենքի` ողջամտության վրա հիմնված բարեփոխումներ, այդ թվում` պահանջելով գնորդի անցյալի ստուգում բելոր զինատեսակների վաճառքի ժամանակ», – ասել է Բայդենը:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հանդես էր եկել նման առաջարկով, բայց նախաձեռնությունը Կոնգրեսի կողմից աջակցություն չէր ստացել: