Առաջին ալիքի ժամանակ հիվանդացածները խոցելի են COVID-19-ի նոր շտամների նկատմամբ

102

Կորոնավիրուսի նոր շտամները այնքան էլ զգայուն չեն այն մարդկանց հակամարմինների նկատմամբ, որոնք հիվանդացել են այսպես կոչված առաջին ալիքում, NEWS.ru-ին ասել է Լոնդոնի համալսարանական քոլեջի մոլեկուլային վիրուսաբանության պրոֆեսոր Գրեգ Թաուերսը:

«Դրանք (նոր շտամները), իհարկե, փոքր-ինչ պակաս զգայուն են առաջին ալիքի վիրուսների հանդեպ իմունային պատասխանի նկատմամբ, ուստի և պակաս զգայուն են հենց պատվաստումների նկատմամբ: Բայց դա չի նշանակում, որ պատվաստանյութերը չեն գործում», ասել է նա։