Անտարկտիդայի սառույցներում գտնվել են անհայտ արարածներ

124

Անտարկտիդայի արեւմտյան ափին գտնվող Ֆիլխներ սառցադաշտի մակերեսից 900 մետր խորության վրա գիտնականները հայտնաբերել են տարօրինակ կենդանիների, որոնք սպունգ են հիշեցնում: Նրանք ենթադրաբար գիտությանը անծանոթ տեսակ են, գրում է ՏԱՍՍ-ը:

Գիտնականների տեսախցիկը ֆիքսել է արտաքին տեսքով սպունգերին նմանվող արարածներին։ Դրանք ջրային օրգանիզմներ են, որոնք ապրում են ծովի հատակին, կցվում են ժայռերին: Նրանք սնունդ են ստանում՝ ջուրը իրենց միջով անցկացնելով և դրանից սննդանյութեր վերցնելով: