ԱՄՆ երեք նահանգներում ավելի քան 1,8 միլիոն սպառող մնացել է առանց լույսի

107

Արտասովոր ցուրտ ջերմաստիճանը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների Տեխասի, Օրեգոնի և Վիրջինիայի ավելի քան 1,8 միլիոն սպառողների համար: Այս մասին երկուշաբթի օրը հաղորդել է poweroutage.us պորտալը, որը վերահսկում է ԱՄՆ-ում էլեկտրամատակարարման հետ կապված իրավիճակը:

Տեխասում առանց էլեկտրականության և ջերմության է մնացել 1 408 377 սպառող: Այս նահանգում կա ավելի քան 12,3 միլիոն սպառող: Օրեգոնում հոսանքազրկվել է 253 057 տուն և ձեռնարկություն, Վիրջինիա նահանգում՝ 152 707:

ՏԱՍՍ-ը նշում է, որ Հյուսթոնում (Տեխաս) կանխատեսվում է վերջին 122 տարվա ամենացուրտ եղանակը: