Սկսվել է սլաքավարների որոնման գործընթացը. Գաբրելյանով

132

Ռուսաստաբնակ մեդիամագնատ Արամ Գարբելյանովը գրում է, –

Սկսվել է սլաքավարների որոնման և նրանց վրա պատերազմում կրած պարտության մեղքը բարդելու գործընթացը: Եթե ​​Գլխավոր շտաբի սսկված բարձրաստիճան սպաներից ոմանք դեռևս համարում են, որ այս պատուհասն իրենց կշրջանցի, և Փաշինյանն իրենց չի դիպչի, ապա իրենք մեծապես սխալվում են:

Փաշինյանն էլ իր իսկ դավաճանության  և հանցավոր անհոգության համար պատասխան տալ չի պատրաստվում՝ գերադասելով ամբողջ մեղքը բարդել զորամասերի հրամանատարների, բարձրաստիճան զինվորականների վրա:

Ղարաբաղի պաշտպանության բանակի հրաձգային դիվիզիայի նախկին հրամանատարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և հանցավոր անգործության մեջ, ինչի հետևանքով պատերազմի ժամանակ զոհվել և անհայտ կորել է 72 զինծառայող։

Քննչական կոմիտեն հայտնում է, որ նախկին բարձրաստիճան զինծառայողը, հակառակ իր պարտականությունների, չի դիմավորել 2020 թվականի հոկտեմբերի 11-ին իրեն օգնության ուղարկված 72 զինվորականներից բաղկացած խումբը Հադրութի մոտույցներում։

Փաստորեն, հրամանատարությունը նրանց թողել է բախտի քմահաճույքին: Արդյունքում զինվորականները հայտնվել են թշնամու կրակի տակ ու բախվել ադրբեջանցի դիվերսանտների հետ: Խմբի մի մասը զոհվել է, մնացածը՝ անհայտ կորել են։

Դիվիզիայի նախկին  հրամանատարին մեղադրանք է առաջադրվել: Որպես խափանման միջոց ընտրվել է չմեկնելու մասին ստորագրություն:

Թարգմ․ Զ․Մ․