Սա սպիտակ դժոխք է, անմիտ իրականություն, որ կդժվարանար պատկերել նույնիսկ մեր ամենաանտաղանդ սերիալի սցենարիստը

256

Սաստիկ ժամանակներ ենք ապրում։ Հպանցիկ, որ նայես՝ կթվա, թե մուլտիպլիկացիոն բարյացակամությամբ մռութներ են իշխում, և հանուն հանրության ռոբինհուդանան պիտի, բայց ո՛չ, ո՛չ և երիցս ո՛չ։ Սրանք սպիտակ, բայց մաղձով լի, սպիտակ, բայց թույնով լի, ենիչերական, բայց սպիտակ դեմքեր են, որ պղծում են մեր արժեքները և չգիտես էլ, թե ո՞ւմ հերյուրած հանցանքի համար։ Սպիտակ են ամեն ինչում, նույնիսկ եղծելուց են ճերմակ։ Սա մի նոր, նեոեռեսնական շրջան է, իհարկե, սպիտակ։ Ոչնչանում են ամենայն հայկականը. միտում առհասարակ չկա պահպանելու։ Վիլվետ մատիկներով խփվում է մուրճը հայ արժեքների պահպանման արդար դատի և վճռվում է «բութ մոռացում»։ Սա սպիտակ դատաստան է։ Սա սպիտակ պատիժ է, սպիտակ վերացում։ Անհայրենիք, անմորմոք, անկսկիծ լամուկների անընկալելի վրիժառություն։ Սա վերջի սկիզբն է։ Մեզ սպառնում է թափանցիկ փամփուշտը գլոբալացման տանող, որ պիտի գոռա անտերուդուս դուրսպրծուկների պարզած ատրճանակից։

Հ. Գ. Լավ, որտեղի՞ց եկան սրանք, ո՞նց եկան սրանք, ո՞նց բերեցինք ու դրինք մեր գլխին՝ մտրակն էլ մեր ձեռքով տվինք, որ ձաղկեն հենց մեզ։ (Սա սպիտակ դժոխք է, անմիտ իրականություն, որ կդժվարանար պատկերել նույնիսկ մեր ամենաանտաղանդ սերիալի սցենարիստը)։