Մեր տարածաշրջանում պետությունների միջև շփման հիմնական լեզուն ուժն է

108

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է, –

Մեր տարածաշրջանում պետությունների միջև շփման հիմնական լեզուն ուժն է: Նույնիսկ եթե այդ ուժը չկա, պետք է պահել արժանապատվությունը: Հակառակ դեպքում քեզ շարունակական նսեմացնելու են ու զրկելու իրավունքներից: Սա բանահյուսություն չէ, այլ պրագմատիկ քաղաքականություն:

ՀՀ-ուն ներկայումս գործող օկուպացիոն վարչակարգը, որը չի ներկայացնում Հայաստանի շահերը, պատրաստվում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել: Սակայն դա անում է պարտվողական դիրքերից, խնդրելով, ինքնամոռաց տրվելով երևակայական խաղաղության ու եղբայրական առևտրի մասին հեքիաթներին:

Բնականաբար, դա տեսնում ու զգում են նաև Թուրքիայում ու ըստ արժանվույն գնահատում մեր իշխանությունների ուղերձները:

Արդեն երկու օր է` թուրքական մամուլը հեգնական տոնով գրում է ՀՀ ԱԳՆ Ա. Այվազյանի վերջին հայտարարության մասին, որտեղ մեր նախարարը փաստացի արդարացնում էր Հայաստանի թուրքական շրջափակումը և խնդրում Անկարային բացել սահմանը:

Ես չեմ բերի օրինակ պաշտոնական արձագանքից, այլ կասեմ, թե ինչպես են հասարակ թուրքերը ընկալում Այվազյանի ասածը: Ահա թուրքական սոցցանցերում ամենատարածված միտքն այս առթիվ. «Սա նման է Իր գործը պրծած մարմնավաճառ կնոջ, ով հիմա էլ փողն է ուզում»:

Սա մեր ինքնամոռաց կառավարության դիպուկ գնահատական է ու իրողության արձանագրում:

Հիշեք, որ ներկայիս պայմաններով հարաբերությունների հաստատումը բերելու է Թուրքիայի կողմից Հայաստանի լիարժեք ստորացման: