Կոմիտաս վարդապետը եվ թուրքերը

236

Պատմաբան, բանասեր Խաչատուր Դադայանը իր ՖԲ էջում գրում է, –

Յուսուֆ Աքչուրա, նույնինքը Յուսուֆ Հասանովիչ Ակչուրին /1876-1935/: Կազանում ծնված թաթար գրող, հրատարակիչ, լրագրող, պատմաբան, որը հանդիսանում է թուրքական ազգայնամոլության գլխավոր գաղափարախոսը, ներկայիս թուրքական ժխտողականության ՛՛հայրը՛՛:

Հարուստ հոր մահից հետո մայրը նրան տարել է Ստամբուլ, ուր ավարտել է ռազմական ուսումնարան: Մեղադրվել էր Աբդուլ Համիդի դեմ դավադրություն կազմակերպելու համար, աքսորվել, ապա փախել Փարիզ, որտեղ 1899 թ. սկսած հանդես էր եկել որպես թուրքական ազգայնականության ջատագով: 1903 թ. վերադարձել է Կազան, դասավանդել պատմություն, խմբագրել ՛՛Կազան Մուխբիրե՛՛ թերթը: 1904-ին գրել է ՛՛Քաղաքականության երեք տեսակները՛՛ աշխատությունը, որով թուրքերին կոչ էր անում հրաժարվել բազմէթնիկ Օսմանյան կայսրությունից և անցում կատարալ թուրքական ազգայնականություն ու համաթրքություն:

Երիտթուրքերի հեղափոխությունից հետո 1908-ին վերադարձել է Թուրքիա, հրատարակել ՛՛Թյուրք Յուրդու՛՛ /՛՛Թուրքական տուն՛՛/ ամսագիրը, քաղաքականության պատմություն դասավանդել Ստամբուլի համալսարանում: Առաջին աշխարահամարտի ժամանակ համագործակցել է Կենտրոնական տերությունների՝ Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ: 1920-ական թթ. եռանդորեն լծվել է Թուրքիայի Հանրապետության կայացմանը, ընտրվել մեջլիսի պատգամավոր, եղել մշակույթի ու քաղաքականության հարցերով Մուստաֆա Քեմալի խորհրդականը: 1931 թ. հիմնել ու ղեկավարել է Թուրքական պատմագիտական ընկերությունը (ԹՊԸ):

Այո, այո, այն նույն ընկերությունը, ուր թուրքական բարձրագույն ղեկավարությունը մեզ՝ հայերիս, ՛՛հրավիրում՛՛ է քննարկելու հայոց ցեղասպանության լինել-չլինելու խնդիրը: Խնդիր, որի ժխտման սկզբունքները ինքը՝ Աքչուրան է սահմանել:

Պանթյուրքիզմի գաղափարախոսության այս հիմնադիրը ասել է. ՛՛Կոմիտասը մեծ վնաս է պատճառել թուրքին, գողանալով նրա մշակույթը՝ երաժշտության ու երգերի տեսքով՛՛:

_______________

Հայաստանաբնակ հայաթուրքե՛ր, եթե ձեզ թվում է, թե կարողանալու եք կատարել նաև թուրք-ադրբեջանական հերթական պահանջը՝ մոռանալ Հայոց ցեղասպանությունը, ԿՈՄԻՏԱՍԻՆ, ապա չարաչար սխալվում եք: