Կան որոշակի գաղտնի հավելվածներ, գարնանը նոր զիջումներ են լինելու. ԱԺ պատգամավոր

139

Չի կարող լինել մեկ հայ, որը  Սյունիք գնալու դեպքում կհայտարարի, որ Սյունիքն անվտանգ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։

Նրա դիտարկմամբ՝ Սյունիքում բավականին խնդրահարույց իրավիճակ է։ «Ունեմ որոշ մտահոգություններ և  տեղեկություններ հենց համայնքի ղեկավարներից, որ գարնանը որոշ հատվածներում կարող են GPS համակարգով իրականացվել նոր  սահմանազատումներ, իսկ սրան զուգահեռ մեր իշխանությունները մեզ փորձում են այս ամենը մատուցել դոզավորված, որ քիչ- քիչ համակերպվենք այս գործընթացների հետ»,- նշել է պատգամավորը։

 Շ.Իսայանը խիստ մտահոգիչ է համարել գաղտնի փաստաթղթի առկայության մասին խոսակցությունները՝ ընդգծելով, որ  փոխվարչապետի պատասխանը ոչ միայն չի բավարարել, այլեւ նոր մտահոգությունների տեղիք է տվել։ «Այսօր էլ պնդում եմ որ, այո, կան որոշակի գաղտնի հավելվածներ, բանավոր պայմանավորվածություններ Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհահատվածի վերաբերյալ, որի մասին այս իշխանությունները շարունակում են խնամքով թաքցնել»,- հայտարարել է  պատգամավորը։