Դա 2011թ․ երկրաշարժի հետցնցումն էր, գտնում են Ճապոնիայում

119

7,3 բալ ուժգնությամբ երկրաշարժը, որը տեղի ունեցավ Ճապոնիայի հյուսիս-արևելքում, հավանաբար, 2011-ի մարտի 11-ի այսպես կոչված Մեծ արևելաճապոնական երկրաշարժի հետցնցումն էր: Այս մասին հայտարարել է երկրի ազգային օդերևութաբանական գրասենյակի ներկայացուցիչը:

Սեյսմոլոգները նաև նախազգուշացրել են, որ առաջիկա շաբաթվա ընթացքում նույն տարածաշրջանում կարող են տեղի ունենալ հզոր հետցնցումներ և տեղի բնակչությանը զգոնության կոչ են արել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

2011 թվականին մոտավորապես նույն վայրում տեղի ունեցավ 9,0 մագնիտուդ երկրաշարժ: Երկրաշարժն ու ցունամին ոչնչացրին գրեթե ամբողջ ծովափնյա տարածքը Միյագի, Իվատե և Ֆուկուսիմա պրեֆեկտուրաներում: Հզոր ալիքները, հասնելով ավելի քան 10 մ բարձրության, հողին հավասարեցրին քաղաքներ ու գյուղեր նույնիսկ այն վայրերում, որտեղ ափը բավական բարձր էր: