Առանց ՀՕՊ արդյունավետ համակարգի ինքնիշխանություն այլևս գոյություն ունենալ չի կարող

130

Ղարաբաղյան պատերազմի արձագանքը: «Oսա»-ների կմախքները կանգնած են ճամփեզրին: Պատերազմի ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը (ՀՕՊ) առանց առաջափակի շարժվում էին հիմնական ասֆալտապատ մայրուղիներով և աշխատում էին մոտակա անտառներից: Զարմանալի չէ, որ դրանք արագորեն հայտնաբերվեցին և ոչնչացվեցին:

Հենց այդ մեկին «մշակել» էր հարվածային ԱԹՍ-ն։ «Bayraktar»-ը կամ «Harop»-ը հարվածեցին ձախ կողին … անձնակազմը ողջ մնալու ոչ մի շանս չուներ: Մնում է հուսալ, որ այդ պահին նրանք ներսում չեն եղել, չնայած այրված սաղավարտներն ու պահեստատուփն այլ բան են հուշում: Ղարաբաղյան հակամարտությունը մեզ սովորեցնում է մեկ պարզ բան. առանց ՀՕՊ արդյունավետ համակարգի այլևս ինքնիշխանություն չի լինի: Այսուհետ դա պարտադիր ատրիբուտ է, ինչպես տարածքն ու հարկերը: Եվ պետք է ասել, որ աշխարհի միայն մի քանի երկրներ են առաջարկում այս խնդրի համապարփակ լուծումները, և Ռուսաստանն այդ էլիտար ակումբի անդամ է:

Թարգմ․՝ Զ․Մ․