7,3 մագնիտուդ երկրաշարժ Ճապոնիայում

170

Շաբաթ օրը Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածությունների կամ մեծ թվով զոհերի պատճառ չի դարձել: Այդ մասին լրագրողներին ասել է երկրի վարչապետ Յոսիհիդե Սուգան:

«Քանի որ հիմա ուշ գիշեր է, մենք խնդրում ենք ձեզ դուրս չգալ փողոց և պատրաստվել հնարավոր հետցնցումներին», – հորդորել է նա բնակիչներին:

Ըստ Kyodo գործակալության, երկրաշարժի արդյունքում տուժածերի թիվը հասել է 30-ի: Նրանց մեծ մասը գտնվում են Ֆուկուսիմա և Միյագի հյուսիսարևելյան պրեֆեկտուրաներում, որտեղ ցնցումները հատկապես ուժեղ են զգացվել: