Մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով

173

«Ի գիտություն՝ հայտնում եմ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրականում իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով»,- Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շուրջը ծավալվող խոսակցություններին ի պատասխան՝ հայտարարել է ռեկտոր Լիլիթ Արզումանյանը։