«Սպուտնիկ V-ի դեմ սադրանքներ են ծրագրվում մի շարք երկրներում»

197

Այլ երկրների մրցակիցներն ու քաղաքական ուժերը փորձում են խանգարել ռուսական «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի հաստատմանը, հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

«Մենք նույնիսկ գիտենք, որ «Սպուտնիկ V»  պատվաստանյութի դեմ սադրանքներ են ծրագրվում մի շարք երկրներում», – ասել է Դմիտրիևը: Նա նաև շեշտել է, որ «Սպուտնիկ V»-ն աշխարհում ամենաճանաչված պատվաստանյութերից մեկն է: