Սերժ Սարգսյանն առաջիկայում կխոսի. Նա պետք է խոսեր ավելի շուտ. Շարմազանով

171

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է խոսեր շատ ավելի շուտ, պարզապես եւ պատերազմը, այնուհետեւ անձնական ողբերգությունը, հետո էլ կորոնավիրուս տարավ, հետաձգեց նրա հարցազրույցները: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Այո, առաջիկայում պարոն նախագահը կխոսի հիմնականում արցախյան թեմայի վերաբերյալ, բայց չեմ բացառում, որ այդ հարցազրույցները պարբերական բնույթ կրեն, որովհետեւ ես կարծում եմ, որ մեր բոլոր երեք նախագահները, բոլոր վարչապետները, պաշտպանության բոլոր նախարարները, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց լուման են ներդրվել անկախ Հայաստանի եւ հայկական Արցախի կայացման համար, չեն կարող եւ չպետք է անմասն մնան ազգային այս պայքարից: Դուք տեսնում եք, որ այս պայքարում ՀՀԿ-ն մի կողմ դրած իր կուսակցական շահը,  զերծ մնալով վերմակն իր վրա քաշելուց, պայքարել ու պայքարելու է մինչեւ վերջ: Այդ ամենը մենք անում ենք մեր նախագահի գլխավորությամբ»,-ասաց Շարմազանովը:

News.am