Գորիսում նշվել է Տեառնընդառաջը

118

Գորիսի համայնքապետարանի և մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ հանդիսավոր կերպով նշվեց Տեառնընդառաջի եկեղեցական տոնակատարությունը:Վերիշեն բնակավայրի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տ. Մակար վարդապետ Հակոբյանիգլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգություն, ապա եկեղեցուց բերված ճրագով վառվեց Տեառնընդառաջի ավանդական խարույկը։ Ավանդույթի համաձայն մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը՝ իրենց ներկայացրած երգի, պարի եւ երաժշտական այլ համարներով ներկայացրեցին օրվա խորհուրդը: Ընտանիք կազմած զույգերը նվերներ ստացան Գորիսի համայնքապետարանի կողմից: