Բացվել է Մելանյա Թրամփի գրասենյակը

112

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը հայտարարել է Մելանյա Թրամփի գրասենյակի բացման մասին: Այս մասին Թրամփի կինը Twitter-ի իր էջում հաղորդագրություն է տեղադրել: «Հետևեք այս հաշվի վերաբերյալ նորություններին», – ասվում է հրապարակման մեջ:

Ըստ CNN-ի, Մելանյա Թրամփի գրասենյակը կենտրոնանալու է երեխաներին օգնելու վրա և լինելու է նրա «Եղիր լավագույնը» նախաձեռնության շարունակությունը, որում նա աջակցում է երեխաների առողջ ապրելակերպին, անվտանգ ինտերնետի օգտագործմանը և թմրամոլության դեմ պայքարին: