ԱԳՆ-ում աղմկահարույց ձերբակալություն է սպասվում. Mediaport

175

Mediaport-ի տեղեկություններով՝ Արտաքին գործերի նախարարությունում մեծ սկանդալ է սպասվում: ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի դեմ:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ Վահագն Մելիքյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը,  գումարի դիմաց դիվանագիտական տարբեր պաշտոններում նշանակել է տվել իր թեկնածուներին, ներգրավված է եղել մի շարք  կոռուպցիոն գործարքներում:

Բացի այդ, պարզվել է, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսում տարբեր նշանակումների, ներքին գործընթացների մասին արտահոսքերը հենց Մելիքյանն է կազմակերպել:

Մակունցի՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու լուրի արտահոսքը ևս Վահագն Մելիքյանն է կազմակերպել հանրային ճնշման տակ վերջինիս նշանակումը կանխելու համար, որպեսզի սեփական թեկնածուին կարողանա անցկացնել:

Վահագն Մելիքյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու, որից հետո ԱԱԾ-ն ձերբակալելու  է նրան:

Մյուս մանրամասներն՝ առաջիկայում: