Քալին․ «Ս-400-ի մասին որոշումը չի ընդունվել մեկ գիշերում»

186

Թուրքիան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը:

«Ս-400-ի մասին որոշումը չի կայացվել մեկ գիշերում, մենք դրա մասին ասել ենք մեր ամերիկացի գործընկերներին: Մեր համաձայնագիրը Ս-400-ի վերաբերյալ ստորագրվել է CAATSA-ից (Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին դիմակայելու մասին) մոտ չորս ամիս առաջ», – ասել է Էրդողանի ներկայացուցիչը:

Ըստ Reuters-ի, Քալինը նաև ասել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական Ս-400-ից: Միևնույն ժամանակ, Կալինը նշել է, որ «Ռուսաստանը կարևոր դերակատար է», այս կապակցությամբ Անկարայի համար կարևոր է, թե Թուրքիան ինչ հարաբերություններ կկառուցի նրա հետ:

Բացի դրանից, Էրդողանի ներկայացուցիչը չի բացառել, որ առաջիկա շաբաթների ընթացքում բանակցություններ տեղի ունենան Թուրքիայի և ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանի և Ջո Բայդենի միջև: