Պետդուման արձագանքեց Թուրքիայի կազմած քարտեզին

132

Պետդումայի պատգամավորները մեկնաբանել են Թուրքիայի քարտեզը՝ իր ազդեցության գոտում ընդգրկված ռուսական տարածքներով, որը հայտնվել է թուրքական հեռուստաալիքի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովը գտնում է, որ Թուրքիայի իշխանությունները մտածում են Օսմանյան կայսրությունը վերստեղծելու ուղղությամբ: Միաժամանակ նա կասկած է հայտնել, թե Անկարան կփորձի բռնակցել ռուսական տարածքները:

Պատգամավորը նաև կոչ է արել թուրք քաղաքական գործիչներին ուսումնասիրել Ռուսաստանի պատմությունը: «Եթե նրանք ուզում են իրենց վրա ստուգել ռուսական ոգու և մեր զենքի ուժը, թող փորձեն», – հավելել է Կրասովը:

Պետդումայի մեկ այլ պատգամավոր՝ Պավել Շպերովն ասել է, որ Թուրքիան չի թաքցնում իր հավակնությունները Ղրիմի վերաբերյալ: «Բայց չեմ կարծում, որ դա կարող է լուրջ քննարկվել որևէ կերպ», ասել է խորհրդարանականը: