Պայթյուն սուպերմարկետում

149

Պայթյուն է տեղի ունեցել Վլադիկավկազի «Մագնիտ» սուպերմարկետում, շենքն ավերվել է, ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ մամուլի ծառայությունից:

«Գագկաևի փողոցում պայթել է «Մագնիտ» սուպերմարկետը… Պատճառը հայտնի չէ», – ասել են մամուլի ծառայությունից:

Իշխանությունների տվյալներով՝ արտակարգ պատահարի արդյունքում մեկ մարդ տուժել է: